Բաժիններ՝

Վենետիկի կինոփառատոնի դեմքը կդառնա դերասանուհի Նաստասյա Կինսկին

Վենետիկի 71-րդ կինոփառատոնի դեմքը կդառնա դերասանուհի Նաստասյա Կինսկին, ասված է կինոփառատոնի կայքում: «Վենետիկի 71-րդ կինոփառատոնի պաշտոնական ազդագիրը նվիրված է արտհաուսին ու ներկայացնում է Նաստասյա Կինսկի դիմանկարը»,- ասվում է կայքում:
Նշվում է, որ Կինսկիի կերպարը վերցված է Վիմ Վենդերսի «Փարիզ, Տեխաս» ֆիլմից: Կինսկին այն դերասանուհիներից է, ով մարմնավորում է 80-ականների անկախ կինոն (Ռոման Պոլանսկու «Տեսսը», Դևիդ Լինչի «Ներքին կայսրությունը»):
Վենետիկի կինոփառատոնը կանցկացվի սեպտեմբերի 2-12-ը:

Կինոփառատոնի ժյուրիի նախագահն է կինոռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը («Գրավիտացիա», «Մեծ հույսեր» և այլն): Փառատոնի ծրագիրը կհայտարարվի հուլիսի 29-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031