Հուլիսի 1-ից բարձրացել է ՀԿԵ-ի 1645 աշխատողների աշխատավարձը

Հուլիսի 1-ից բարձրացել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատողների որոշ խմբերի պաշտոնական դրույքաչափերը և ժամային վարձավճարները: Աշխատավարձերի բարձրացումն իրակացվում է աշխատանքային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, աշխատողների սոցիալական պաշտպանվածությանը և տարբեր մասնագետների պաշտոնական դրույքաչափերի հավասարակշռմանն ուղղված համակարգային ծրագրի շրջանակներում:

Այսպես, հուլիսի 1-ից բարձրացվել են աշխատողների 25 խմբերի, այդ թվում, քարշային ենթակայանների հերթապահ էլեկտրամեխանիկների, ավագ հրաձիգների և հրաձիգների, պահակների, ծառայողական և հերթապահ ավտոմեքենաների վարորդների, կայարանների հերթապահների, ուղեկցորդների, բրիգադիրների, պաշտոնական դրույքաչափերը:

Բարձրացվել են մասնավորապես լոկոմոտիվներ և էլեկտրագնացքներ սպասարկող լոկոմոտիվային բրիգադների բանվորների, շարժակազմի, գծի, արհեստական կառույցների և այլ տեխնիկական միջոցների շահագործումը, վերանորոգումը և սպասարկումն իրականացնող բանվորների ժամավճարները:

Միջինում բարձրացումը կկազմի 10 % և կտարածվի 1645 աշխատողների վրա: Մինչև տարեվերջ աշխատավարձերի բարձրացմանը կուղղվի մոտ 110,5 մլն դրամ:

Մայիսի արդյունքներով միջին ամսական աշխատավարձը ՀԿԵ-ում կազմել է 194,5 հազար դրամ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031