Բաղրամյան պողոտայի երկայնքով իրավապահները հսկողություն են իրականացնում. «Էխո Մոսկվի»

«Էխո Մոսկվին», անդրադառնալով քիչ առաջ Երևանում Բաղրամյան պողոտայում վերականգնված տրանսպորտային երթևեկությանը, նշում է, որ երթևեկելի մասը բացելուց հրաժարվողներին ոստիկանությունը ձերբակալել է:

Նշվում է, որ Երևանի ամենագլխավոր պողոտաներից մեկը երկու շաբաթ փակ էր:
«Աղբարկղերից բարիկադները, որոնք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարներն էին տեղադրել, ոստիկանները դեռ առավոտից էին հանել»,-հայտնում է «Էխո Մոսկվին»՝ նշելով, թե դա զայրացրել է ցուցարարներին, ովքեր չէին ցանկանում դադարեցնել իրենց անժամկետ նստացույցը:

Նշվում է, որ ոստիկանները խոստացել են ուժ չկիրառել ակտիվիստների հանդեպ, եթե նրանք սահմանված ժամկետում ազատեն պողոտան: «Վերջնագիրը լրացավ կես ժամից, սակայն մի խումբ մարդիկ մնացին երթևեկելի մասում: Շուտով սկսվեցին ձերբակալությունները: Ներկայում երթևեկությունը Բաղրամյան պողոտայում վերականգված է»,-հայտնում է «Էխո Մոսկվին»:

Նշվում է, որ ճանապարհի երկայնքով հսկողություն են իրականացնում իրավապահները, որոնք հետևում են, որ ակտիվիստները չփորձեն փակել ճանապարհը:

«Իրադարձությունների վայրում նախկինի պես մնում են որոշ ցուցարարներ: Նրանք, ովքեր սադրում են ոստիկանությանը՝ կոնֆլիկտի գնալ, ձերբակալում են»,-հայտնում է «Էխո Մոսկվին»:

Տեսանյութեր

Լրահոս