Գիտնականները պատմել են աշխատավայրում քնելու օգտակարութան մասին

Հետազոտողները ապացուցել են, որ մեկժամյա քունը դրական ազդեցություն է ունենում հոգեկան և մտավոր առողջության վրա, աշխատակիցների աշխատանքի որակի և արտադրողականության վրա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Personality and Individual Differences ամսագրում:

Ուսումնասիրություններին մասնակցել են 18-ից 50 տարեկան թվով 40 մարդիկ, որոնք փորձարկման ժամանակ 3 օր շարունակ պահպանել են նորմալ քնի ռեժիմը: Քնից հետո մասնակիցները սկսել են խնդիրներ լուծել և պատասխանել են հոգեբանական հարցերի:
Դրանից հետո մասնակիցների մի մասը դիտել են վայրի բնության տեսարաններ պատկերող տեսանյութեր, իսկ մյուսներին թույլատրվել է 1 ժամ նորից քնել:

Արդյունքում հետազոտողները եկել են այն եզրահանգմանը, որ նույնիսկ կարճաժամկետ քունը զգալիորեն նվազեցնում է լարվածության մակարդակը և օգնում է աշխատակիցներին լինել կենտոնացած և արագ որոշումներ կայացնել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031