Վանաձորում նոր բժշկական կենտրոն է բացվել

Վանաձորի բնակչությունն այսուհետ հնարավորություն կունենա օգտվել նորագույն սարքավորումներով հագեցած և վերապատրաստված մասնագետներով համալրված բժշկական կենտրոնի ծառայություններից:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից և տեղեկացնում, որ «Նորմեդ» բժշկական կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի բացմանը մասնակցել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նշվում է, որ «Նորմեդ» բժշկական կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը բացվել է 2007թվականին` ունենալով 20 աշխատատեղ:

Տարիների ընթացքում կենտրոնի տնօրինությունը բնակչությանն առավել որակյալ բժշկական օգնություն մատուցելու համար «Արարատ» բանկի հետ համագործակցությամբ և ֆինանսավորմամբ ծրագրել է Վանաձորում ստեղծել նոր բժշկական կենտրոն:

Վանաձոր մասնաճյուղի շինարարական աշխատանքները տևել են շուրջ մեկ տարի: Ծրագիրը կյանքի կոչելու համար ներդրվել է 1 մլն ԱՄՆ դոլար:

Նոր մասնաճյուղում ավելացել են մատուցվող ծառայությունների տեսակները: Ելնելով պահանջարկից` կենտրոնը հագեցվել է եվրոպական ժամանակակից սարքավորումներով, մեծ աշխատանքներ ենք տարվել կադրերին վերապատրաստելու ուղղությամբ: Ներկայումս կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի աշխատակազմը կրկնապատկվել է` հասնելով 40-ի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031