Բաժիններ՝

Նոր մանրամասներ ու տեսանյութ` Մարալիկում տեղի ունեցած վթարից

Tsayg.am-ը գրում է. Հուլիսի 3-ին ժամը 13:35-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ ՇՄ Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:

Այնուհետ պարզվել է, որ նշված հասցեի «Անի-Մարալիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի կոմպրեսորային հատվածում պայթել է նստվածքահավաքիչ բալոնը, ինչից 1963 թվականին ծնված Բաբկեն Մակարյանը և 1948 թվին ծնված Արշակ Մանուկյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տուժածները տեղափոխվել են «Գյումրի» ԲԿ, որտեղ Բաբկեն Մակարյանի վիճակը գնահատվել է ծանր, իսկ Արշակ Մանուկյանինը՝ միջին ծանրության: Բժիշկների կողմից համապատասխան բուժզննությունն իրականացնելուց և վիճակը կայունացնելուց հետո, Բաբկեն Մակարյանին տեղափոխել են մայրաքաղաք:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս