Թուրքիայի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Վեջդի Գյոնուլը
Թուրքիայի վարչապետի պարտականությունները կատարող Ահմեդ Դավութօղլուն երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել է Վեջդի Գյոնուլին (Vecdi Gonul), հայտնում է թուրքական Zaman թերթը:
Գյոնուլը այդ պաշտոնն զբաղեցրել է նաև 2002-2011 թվականներին: Այդ պաշտոնում Գյոնուլը փոխարինում է Իսմեթ Յըլմազին, որը նախօրեին ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ: