Բաժիններ՝

Forbes ամսագիրը որոշել է ԱՄՆ ամենահարուստ ընտանիքին

Forbes ամսագիրը հրապարակել է ԱՄՆ ամենահարուստ 200 ընտանիքների ամենամյա վարկանշային աղյուսակը: Անցած տարվա առաջատարը փոփոխության չի ենթարկվել՝ Ուոլթոն ընտանիքին է պատկանում Walmart հիպերմարկետների ցանցի վերահսկիչ փաթեթը: Նրանց կարողությունը գնահատվում է 149 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ 3 մլրդ դոլարով ավելի է:

Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ուոլթոններին հաջորդում է Կոխ ընտանիքը, որին է պատկանում Koch Industries ընկերությունը: Երրորդ տեղում Մարս ընտանիքն է, որին են պատկանում մասնավորապես Mars շոկոլադները: Մարս ընտանիքի կարողությունը գնահատվում է 80 մլրդ դոլար:

Այս տարվա վարկանշային աղյուսակում ներառված է մոտ 30 նոր ազգանուն, մասնավորապես՝ Սակլեր ընտանիքը, որին է պատկանում Oxycontin ցավազրկող միջոցները, ինչպես նաև Գրինբերգ ընտանիքը, որը կարողությունը կուտակել է Skechers մարզակոշիկների շնորհիվ:
Forbes-ը վարկանշային աղյուսակի բոլոր անդամների ընդհանուր կարողությունը գնահատում է 1,3 տրլն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031