«Թուրքական հոսքի» շինարարությունը կարող է հետաձգվել գազի գնի վեճերի պատճառով
«Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը կարող է հետաձգվել մատակարարվող գազի գնի արժեքի վերաբերյալ վեճերի պատճառով: Այս մասին հայտնել է աղբյուրը, որը քաջածանոթ է իրավիճակի հետ:
Նախօրեին ավարտվել է 6-ամսյա շրջանը, որի ընթացքում «Գազպրոմն» ու թուրքական Botas-ը պետք է համաձայնության գային մատակարարվող գազի գնի վերաբերյալ:
Աղբյուրի խոսքով՝ համաձայնագրի կնքումը կարող է հետաձգվել մինչև հոկտեմբեր, հայտնում է Bloomberg-ը:
Բացի այդ՝ աղբյուրը նշել է, որ գազատարի վերաբերյալ համաձայնագիրը կարող է կնքվել այս տարի, եթե կողմերը գազի գնի վերաբերյալ համաձայնության գան: