Բաժիններ՝

Կալանավորը վիրավորել է իրեն բուժօգնություն ցուցաբերող բուժքրոջը, հարվածել ՔԿՀ-ի աշխատակցին

Դատարան է ուղարկվել ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի կալանավորի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, նա, հանդիսանալով ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի կալանավոր և գտնվելով հիշյալ քրեակատարողական հիմնարկի բուժմասում, սկսել է անհարկի բղավել, աղմկել, խանգարել անդորրը, վիրավորել իրեն բուժօգնություն ցուցաբերող բուժքրոջը և չենթարկվելով ՔԿՀ-ի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, իր ծառայողական պարտականությունները կատարողի` ՔԿՀ-ի ներքին կանոնակարգի պահանջների խախտումը դադարեցնելու օրինական պահանջին` վերջինիս առողջության նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` ձեռքով հարվածել է նրա դեմքին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս