Ռուզաննա Խաչատրյանն ու Սեյրան Օհանյանը զբաղված են իրենց բարի համբավը վերականգնելու գործով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, որոշել է առաջիկայում միառժամանակ լրատվամիջոցներով «չերեւալ»: Բանն այն է, որ այս օրերին Ռուզաննա Խաչատրյանն ու Սեյրան Օհանյանը զբաղված են իրենց բարի համբավը վերականգնելու կարեւորագույն գործով: Ասել է թե՝ «հետին թվով» կենսագրություն են կերտում Ռ. Խաչատրյանի համար: Եւ անգամ նախարարը ՀՀ գլխավոր դատախազին գրություն է գրել՝ խնդրելով պարզել, թե ովքեր են իրենց ընտանիքին վատաբանում: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ Սեյրան Օհանյանը դատախազությանը ներկայացրել է այն մարդկանց անունները, որոնք ըստ իրեն, կարող են շահագրգռված լինել իր ընտանիքի բարի համբավը արատավորելու գործում»»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։