Բաժիններ՝

Ազատության հրապարակում վիճաբանության ժամանակ բռունցքով հարվածողին հայտնաբերեցին

Մայիսի 25-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի և 5-րդ Հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, վիճաբանություն կատարելու կասկածանքով, Երևանի Ազատության հրապարակից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արտակ Մ.-ին և 1993 թ. ծնված Սմբատ Ս.-ին:

Ժամը 13.10-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «աջ այտային և կոպային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Դավիթ Հ.-ն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Արման Մ.-ն և հայտնել, որ վիճաբանության ժամանակ ինքն է բռունցքով հարվածել Դավիթ Հ.-ին:

Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս