Բաժիններ՝

Վահագնի գյուղի սկզբնամասից կանեփ էր հավաքել

Մայիսի 24-ին, ժամը 17.05-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Ալավերդի-Վանաձոր ճանապարհի և Օձուն գյուղի խաչմերուկից, թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Մասիս Մ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է կանաչադարչնագույն զանգված:

Մասիս Մ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը կանեփ է, որը հավաքել է Վահագնի գյուղի սկզբնամասից, պատրաստել և պահել` հետագայում օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս