Զոռով աղջիկ են փախցրել՝ Սևքարից Պառավաքար
Tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ, 1983թ. ծնված Սերգեյ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնության գալով իր համագյուղացիներ, 1987թ. ծնված Արմեն Ալավերդյանի եւ 1970թ. ծնված Էդիկ Ավագյանի հետ,2014թ. նոյեմբերի 13-ին ժամը 13.50-ի սահմաններում «ՎԱԶ-2106» ավտոմեքենայով Տավուշի մարզի Սեւքար գյուղից ամուսնության նպատակով, բռնության գործադրմամբ առեւանգել է Սեւքարի բնակչուհուն եւ տեղափոխել նույն մարզի Պառավաքար գյուղ:
Երեք ազատամուտցիներին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(«Մարդուն առեւանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»): Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի`նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատաքննությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված է մայիսի 25-ին: