«Հայաստանը պետք է մանևրի ԵՄ-ԵՏՄ միջև». Ռուբիկ Հակոբյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը գտնում է, որ ՀՀ-ն պետք է մանևրի ԵՄ-ԵՏՄ միջև:

Այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ խոսելով Ռիգայում ԵՄ գագաթնաժողովի մասին, Ռ. Հակոբյանը նշեց, որ ՀՀ-ն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ է, բայց պետք է ակտիվ հարաբերություններ ունենա ԵՄ հետ, բայց դա սադրանք չդառնա պետության նկատմամբ:

«Մանյովրի քաղաքականությունը ես ընդունում եմ: Բավականին լուրջ աշխատանք է տարվում տարածաշրջանի պետությունների նկատմամբ: Այս երեք պետությունները տարբեր դիրք ունեն: Ամբողջությամբ կտրվել Եվրոպայից՝ վտանգավոր է Հայաստանի համար, բայց նաև պետք է նկատի ունենալ, որ ԵՏՄ-ում ենք գտնվում, բայց նաև պետք է կարողանալ ԵՄ հետ համագործակցել»,- ասաց Ռ.Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս