Բաժիններ՝

«Հայաստանում օրենքի առաջ ոչ բոլորն են հավասար». Ռուբիկ Հակոբյան

Այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե որքանո՞վ էր հիմնավորված ԱԺ նիստում գլխավոր դատախազի խոսքը Սուրիկ Խաչատրյանի հետ կապված և ո՞րն է Սյունիքի մարզպետի ֆենոմենը:

Ռ. Հակոբյանը հայտարարեց, որ եթե կայացած ժողովրդավարական պետություն լինեինք, նման հարց չէր կարող հնչել, բայց մեր արդարդատությունը դեռ ցանկալի մակարդակի չէ:

«Դատախազը նշում էր, որ օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն: Պետք է հավասար լինեն, բայց, ցավոք, մեզ մոտ չի գործում այդ սկզբունքը, որ բոլորը հավասար են»,- հայտարարեց Ռ.Հակոբյանը:

Անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա կրակոցներին՝ Ռ.Հակոբյանը դատապարտեց ցանկացած նման արարք, բայց, ըստ նրա, դատախազությունը պետք է ուսումնասիրի պատճառահետևանքային կապը:

Նա հրաժարվեց գնահատական տալ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի սուր հարցերին ու դիտարկումներին՝ Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ. «Զարուհի Փոստանջյանը բավականին փորձառու քաղաքական գործիչ է, ունի իր ձեռագիրը: Կոռեկտ չի լինի խմբակցության ղեկավարի կողմից գնահատական տալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս