Բաժիններ՝

«Դատի կտամ ցանկացածին, Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած «Սուրիկ Խաչատրյանին»». Գ. Կոստանյան

«Ինչ վերաբերում է տարբեր անձանց, այդ թվում՝ Սուրիկ Խաչատրյան անձի հետ կապած այդ լուրերին, հրապարակումներին, փաստերին, ես կարծում եմ, բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որ ինձ համար դա բացարձակ որևէ նշանակություն չունի: Ինձ համար կարևոր է մի փաստ՝ ապացուցվեց այդ անձի մեղավորությունը, դատի կտամ՝ անկախ կատարածից: Ապացուցվեց, որ անմեղ է, ինչ հասարակական ընկալում, ինչ պահանջ և կարծիք լինի՝ երբեք դատի չեմ տա: Բայց եթե սա ապացուցվեց, ցանկացածին քրեական պատասխանատվության կենթարկեմ, ընդ որում՝ կոնկրետ այս դեպքում էլ եթե ապացուցվեց՝ ես եմ մեղավորությունը պաշտպանելու»,- այսօր ԱԺ նիստում ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ հայտարարեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Նա հավաստիացրեց, թե շատ լավ հասկանում է, որ ցանկացած հանցագործություն, որ կատարվում է մեկը մյուսի նկատմամբ, կարող է վաղը մյուս օրը իր հարազատի, իր անձի նկատմամբ լինի. «Բոլորը միանգամից համարում են, որ այս անձը մեղավոր է, բայց ոչ մեկը նրան պատասխանատվության չի ենթարկում: Քննչական կոմիտեն հիմա գործողություններ է կատարում, ապցույցները ձեռք բերվեց՝ դատի կտամ ցանկացածին, Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած «Սուրիկ Խաչատրյանին»: Այնպես որ՝ հանգիստ եղեք, ես այդ խնդիրը չունեմ»:

Գ.Կոստանյանը հայտարարեց, թե երբեք ոչ մեկին չի պաշտպանում, այլ օրենքն է պաշտպանում և կարևոր չէ, թե այն ում է օգուտ, ում վնաս. «Ես ինքս անձամբ չէի ուզենա, որ օրենքը իմ նկատմամբ որևէ մեկը կիրառեր ընտրանքային սկզբունքով: Եվ ես որևէ մեկի նկատմամբ դա չեմ կիրառի, անկախ նրանից, թե ով է դրանից ինչ դիվիդենտներ ուզում հավաքի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս