Թմրամիջոցով ներարկիչը Արտաշատից պետք է տեղափոխեր Երևան
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Վարդան Խ.-ին և 1967 թ. ծնված Հարություն Կ.-ին:
Խուզարկությամբ Վարդան Խ.-ի մոտ եղած պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերվել է ներարկիչ՝ բաց դեղնավուն հեղուկով:
Նա հայտնել է, որ հայտնաբերվածն իրեն է փոխանցել Հարություն Կ.-ն՝ Երևան տեղափոխելու նպատակով:
Կատարվում է հետաքննություն: