Օբամայի հետ հարցազրույցում մեջբերվել է Վարդուհի Պետրոսյանի համահեղինակած հետազոտությունը

Հայաստանի Ամերիկայն Համալսարանը (ՀԱՀ) ուրախ է տեղեկացնելու, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ Vox-ի (Ձայն) վերջերս ունեցած հարցազրույցում մեջբերվել է Հանրային առողջապահության ֆակուլտետի փոխդեկան դոկտոր Վարդուհի Պետրոսյանի համահեղինակած Health Affairs-ի (Առողջապահական Հարցեր) հետազոտությունը: «Գներն են հիմա՛ր. ինչո՞ւ է Միացյալ Նահանգներն այդքան տարբերվում այլ երկրներից» վերնագրով այս հետազոտությունն ուսումնասիրում է այլ երկրների համեմատ Միացյալ Նահանգների առողջապահական ծառայությունների աճող գների ետևում թաքնված պատճառները: Էզրա Կլայնը Vox-ից հարցազրույց է անցկացրել Բարաք Օբամայի հետ, մեջբերելով այդ հետազոտությունը, երբ հարցրել է, թե ինչու են ամերիկացիներն այդքան ավելի շատ վճարում առողջապահության համար քան այլ երկրների քաղաքացիները:

Նմանապես, 2015 թ.-ի մարտի 28-ին USA Today – ը (ԱՄՆ-ն Այսօր) նույնպես անդրադարձել է այս հետազոտությանն ասելով. «Շատերն են հարցնում, թե ինչու են ամերիկացիներն այդքան շատ վճարում առողջապահության համար, և որոշները պնդում են, որ ԱՄՆ-ի առողջապահական համակարգը այլ կերպ է կառուցված: Այնուամենայնիվ, երբ բանը հասնում է ամերիկյան առողջապահությանը, կարծիքները տարբերվում են: Ինչպես հետազոտողներ Ջերարդ Անդերսոնը, Ուվե Ռայնհարդտը, Փիթեր Հասին և Վարդուհի Պետրոսյանն են 2003 թ. իրենց ազդեցիկ հետազոտության վերնագրում ասում՝ «գներն են հիմա՛ր»»:

ՀԱՀ-ի հանրային առողջապահության ֆակուլտետն ակտիվորեն աշխատում է բարելավելու բնակչության առողջությունն ու առողջապահական ծառայությունները Հայաստանում և տարածաշրջանում՝ տրամադրելով բազմակողմանի կրթության և պատրաստելով հանրային առողջապահության մասնագետներ, որ դառնում են առաջատարներ հանրային առողջապահության մեջ, առողջապահական ծառայությունների հետազոտման և գնահատման մեջ, առողջապահական ծառայությունների մատուցման և կառավարման մեջ:

Հիմնադրված լինելով 1991 թվականին՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ համալսարան է Երևանում և հանդիսանում է Կալիֆորնիայի Համալսարանի համագործակիցը: ՀԱՀ-ն ապահովում է գլոբալ կրթությունը Հայաստանում և տարածաշրջանում՝ առաջարկելով բակալավրի և մագիստրոսի բարձրորակ կրթական ծրագրեր, խրախուսելով քաղաքացիական ներգրավվածությունը և աջակցելով հանրային ծառայությանն ու դեմոկրատական արժանիքներին:

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ)  մասնավոր, անկախ համալսարան է Երևանում:  Հիմնադրված լինելով 1991 թվականին՝ ՀԱՀ-ը հանդիսանում է Կալիֆորնիայի համալսարանի համագործակիցը : Ուսուցման, հետազոտության և հանրային ծառայությունների միջոցով ՀԱՀ-ը ծառայում է Հայաստանին և տարածաշրջանին:

Տեսանյութեր

Լրահոս