Բաժիններ՝

ՀԱԿ-ի ստորագրահավաքը տապալվեց

ՀՀ էներգահամակարգում ստեղծված իրավիճակն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը ԱԺ-ում արտահերթ քննարկման դնելու համար ՀԱԿ խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքը տապալվեց: Ինչպես 168.am-ին տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ստորագրությունների վերջնաժամկետը լրացել է այսօր 13:30-ին, սակայն հավաքվել է ընդամենը 17 ստորագրություն:

Նա նշեց, որ, բացի ՀԱԿ-ից՝ ստորագրել է ՕԵԿ-ն՝ ամբոջությամբ, «Ժառանգություն» խմբակցությունը՝ բացառությամբ Ռուբիկ Հակոբյանի: Ընդդիմադիրներից ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն ստորագրել, մասնավորապես՝ ԲՀԿ-ն պատճառաբանել է, որ խմբակցությունում գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումներ են կազմակերպում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս