Բաժիններ՝

Հակաթրեդներ, որոնք հայ աղջիկները դեռ օգտագործում են. մեկնաբանում է Ֆաինա Հարությունյանը

«Նորաձևությունն ազատություն է. յուրաքանչյուր ոք պետք է հագնի այն, ինչ իրեն սազում է»,- կարծում է ոճաբան Ֆաինա Հարությունյանը։ BlogNews.am-ի հետ զրույցում Ֆաինան ասաց, որ միակ բանը, որ ինքը հակաթրենդային է համարում, վուլգարությունն է, իսկ առհասարակ, կարևորն այն է, որ մարդն իրեն ներդաշնակ զգա։

moda

Փայլ

Չափից ավելի փայլփլուն շորիկները, կոշիկները նորաձևությունից դուրս են։ Համապատասխան վայր գնալուց գուցե կարելի է հագնել դրանք, սակայն առավոտյան դասի գնալիս դա հակաթրենդ է։ Շատ ոսկին ևս ինձ համար գեղեցիկ չէ։ Եթե մի թևնոց պակաս լինի, հաստատ ավելի սիրուն կնայվի, սակայն ես չեմ կարող ասել, թե կոնկրետ այսինչ թևնոցը հակաթրենդային է։ Փայլի չարաշահումն է, որ դառնում է հակաթրենդային։

moda1

Լցրած շրթունքներ

Ամբողջ աշխարհը դեմ է գնում այդ «հսկայական շուրթերին», մերոնք նոր հասկացել են, որ պետք է լցնել շուրթերը։ Անբնական լինելը նորաձև չէ։ Պետք է լինել շատ բնական։ Անբնական, դրած մազերը ևս հակաթրենդ են։

shrtunq

Չխնամված եղունգներ

Աղջիկը պետք է խնամված լինի։ Նրա եղունգները չեն կարող լինել կրծած, չխնամված։

dzerqer

Վառ դիմահարդարում

Մեր աղջիկները շատ են սիրում շատ վառ make-up: Միշտ չէ, որ հարսանիք գնալիս պետք է վառ դիմահարդարում անել։ Դա էլ է շաբլոն. նույն ձևով հանած կամ «լցրած» հոնքերը, նույն լցրած շուրթերը, դիմահարդարումը շաբլոն են, իսկ շաբլոն լինելը հակաթրենդ է։

dimahardarum

Չհագնել կիպ կարճ շորտ, եթե Ձեզ չի սազում

Կիպ կարճ շորտերն այս սեզոնին շատ նորաձև են, սակայն ես ուղղակի խնդրում եմ, որպեսզի բոլորը չհագնեն դրանք։ Եթե ոտքերը գեղեցիկ չեն, կամ աղջիկ գեր է, նույն այդ կիպ, կարճ շորտերը հակաթրենդ են դառնում։ Նույնը կարելի է ասել լասինաների մասին։

hagust

Նույն գույնի պայուսակ և կոշիկ

Եթե նախկինում թրենդ էր, որ կոշիկն ու պայուսակը պետք է մի գույնի մեջ լինեին, հիմա այդպես չէ։ Ասում են՝ եթե Դուք համադրել եք կոշիկն ու պայուսակը, նշանակում է, որ տարիքով մեծ եք, որովհետև դա շատ հին ինֆորմացիա է։ Արդեն մի քանի սեզոն է՝ դրան ուշադրություն չեն դարձնում։

hagust1

Ոտքից գլուխ մի բրենդից հագնվելը

Ինձ համար ամբողջությամբ բրենդային հագուստը ևս շատ վատ է։ Իմ կարծիքով՝ դա ազատություն չէ, ուղղակի ուզում ես ցույց տալ, որ ունես այդ հնարավորությունը։ Այն մարդը, ով ունի այդ հնարավորությունը, հեշտությամբ կարող է համադրել տարբեր բրենդները, սակայն նախընտրում է ամբողջությամբ մի բրենդից հագնվել։

hagust3

Նյութը Ամալյա Հովհաննիսյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս