Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Երևանում`«Տաշիր Պիցցա»-ի մոտ. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Տիգրան Մեծ և Մելիք Ադամյան փողոցների խաչմերուկում՝ «Տաշիր Պիցցա»-ի հարևանությամբ, բախվել են Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 27-ամյա Մարիա Սմիրնովայի վարած Mercedes մակնիշի MA-808-RU համարանիշի և Երևան քաղաքի Աերացիա թաղամասի բնակիչ, 22-ամյա Հարություն Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 60 ԼՏ 060 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 24-ամյա Իլոնա Ուլբենկյանը, 21-ամյա Ռոբերտ Գևորգյանը և Mercedes-ի վարորդ Հ. Սարգսյանը: Օպերատիվորեն վթարի վայր ժամանած 1-03 շտապ օգնության բրիգադը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել Մ. Սմիրնովային, որից հետո վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ ինքն առողջական խնդիրներ չունի:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե Երևանի 1-03 շտապ օգնությունն ու Ճանապարհային ոստիկանությունը գործեցին օպերատիվ, ապա «Կենտրոն սանմաքրման» աշխատակիցները արջաքուն էին մտել. չկային ու չկային, իսկ բախման հետևանքով ավտոմեքենայից դիզվառելիքի արտահոսք կար, ու եթե չմաքրեին, ապա հերթական վթարը տեղի կունենար նշված հատվածում:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս