Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
![](https://168.am/wp-content/uploads/2013/03/Yerkrasharj.jpg)
Սույն թվականի մայիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23.21-ին (Գրինվիչի ժամանակ՝ 19.21) ՀՀ ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.500 և արևելյան երկայնության 44.140:
Երկրաշարժի ուժգությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալ: