Ծնողը շատ կոնկրետ նշում է դրամահավաքի նպատակը
Այս օրերին վերջին զանգի հետ կապված անանուն ահազանգեր շատ եմ ունենում, բայց քանի որ հրապարակավ խոստացել եմ ոչ մի անանուն ահազանգի չպատասխանել, ուրեմն դրանց չեմ անդրադառնում, սակայն տեղյակ եմ, որ այսօր ԿԳ նախարարության թեժ գիծ է զանգահարել Երևանի թ.115 ավագ դպրոցի ծնող այն մասին, որ տնօրենը «Վերջին զանգ»-ի արարողությունը թույլ տալու համար դրամահավաք է սկսել, նույնիսկ ծնողներին և աշակերտներին սպառնում է քննություններով: Այդ տնօրենին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս զերծ մնալ նման քայլերից ու հայտարարություններից, եթե կրթության կազմակերպման գործընթացը դպրոցում հավուր պատշաճի է իրականացվել, ապա քննությունների ընթացքը կազմակերպելիս առաջնորդվել ՀՀ-ում գործող կրթության մասին օրենքներով և այնպիսի մթնոլորտում, որտեղ աշակերտները լավագույնս կդրսևորեն իրենց գիտելիքները:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար