Բաժիններ՝

Սամվել Ալեքսանյանի «Երևան սիթի»-ներում կազինոյի ապարատներ են տեղադրվել. 1in.am

1in.am-ը գրում է. ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարստանալու նոր միջոց է գտել: Բոլորովին վերջերս իրեն պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում տեղադրվել են խաղային ապարատներ, որոնք կոչվում են «Էլ լոտո»: Ապարատները աշխատում են գումարով, ինչպես նաև հայերեն մենյուով: Իսկ գումարը սկսում է 1000 դրամից. կոպեկների ներբեռնման տեղ չկա: Թղթադրամը ներբեռնում ես ու սկսում խաղալ:

Կայքի թղթակցի այցելության պահին Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկա»-ում ևս եղել է  այդ ապարատից ու մարդիկ հերթ էին կանգնել խաղալու համար: Թղթակիցը մոտեցել է ու խաղացողներից մեկից հետաքրքրվել է, թե ինչպես է աշխատում այն՝ ձևացնելով, թե իրենք նույնպես ցանկանում են խաղալ, պարզապես օգտվելու կերպը չգիտեն: «Ախպերս, լրիվ կազինոյի ապարատ ա, ոնց ասեմ: Ոնց դրանք են աշխատում՝ էս էլ»,-ասել է քաղաքացին ու մանրամասնել  հետագա քայլերը:

Ի դեպ  ապարատի աշխատանքին ծանոթացնող քաղաքացին խաղալու համար ապարատ մուտք է  արել  միանգամից 5000 հազար դրամ: Իսկ թե օրը քանի նման քաղաքացի է մոտենում ապարատին` մնում է ենթադրել:

Ուշագրավ է, սակայն, որ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածն արգելում է քաղաքի ներսում շահումով խաղեր, խաղային ապարատների տեղադրումը քաղաքի ներսում: «Խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս»,-սահմանում է օրենքը:

unnamed-16

unnamed-17

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս