ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը կմասնակցի ՌԴ-ում անցկացվող հավաքներին
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/pn-logo1.jpg)
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2015թ. աշխատանքային պլանի համաձայն` ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը կմասնակցի Կոստրոմայում (ՌԴ) ս.թ. մայիսի 13-15-ը անցկացվելիք ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական (ՌՔԿ) պաշտպանության զորքերի ներկայացուցիչների ուսումնամեթոդական և ՌՔԿ իրավիճակի վերահսկման ու գնահատման մասնագետների հերթական հավաքներին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: