Արժեքավոր նախադեպային որոշում
ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է փաստաբաններ Վահե Գրիգորյանի և «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Վանիկ Մարգարյանի համատեղ աշխատանքի արդյունքում պատրաստված վճռաբեկ բողոքը և իր որոշմամբ տվել մի շարք արժեքավոր իրավական մեկնաբանություններ (ԵԿԴ/1791/02/11, 30.04.2015):
Ի թիվս այլ հարցերի, մեկնաբանվեց համատեղ ամուսնության ընթացքում ամուսինների միջև առուվաճառքի հարաբերությունների առանձնահատկությունները և նման առուվաճառքի իրավական հետևանքները: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը արձանագրեց, որ ամուսնու կողմից մյուս ամուսնու գույքը ձեռք բերելու արդյունքում չի կարող առաջանալ ամուսինների համատեղ սեփականության իրավունք, մինչդեռ ստորադաս դատարանները այլ կերպ էին մեկնաբանել օրենքը: