Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում. shamshyan.com
Մայիսի 9-ին առեղծվածային և ողբերգական դեպք է տեղի ունեցել երևանում: Ժամը 00:20-ի սամաններում 1-03 շտապօգնության կենտրոնական կայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ թիվ 4 հերթապահ խումբը սրտային կանչով մեկնել է Արշակունյաց պողոտայի թիվ 39/9 հասցե, որտեղ հայտնաբերել են մահացած երիտասարդ տղայի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:
Պարզվել է, որ մահացածը Երևան քաղաքի Մանանդյան փողոցի 1/3-րդ շենքի բնակիչ 23-ամյա Գեղամ Խաչատրյանն է, ում դին ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նշված շենքի թիվ 123 բնակարանի լոգարանում:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: