Օլիգարխների օբյեկտներում ստուգումներ են իրականացվելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝առաջիկայում ՀՀ-ում լուրջ իրադարձություններ են սպասվում խոշոր գործարարների շուրջ: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին այդպես էլ չի հաջողվել ԱՄՆ-ում ապրող հայ համայնքի ներկայացուցիչներին համոզել-ՀՀ-ի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ քանակի գումարներ ներդնել, ինչի համար ՀՀ-ի պետական բյուջեն լցնելու միակ տարբերակը մնում է հայ գործարարներից գումարներ «պոկելու» տարբերակը:

Ուստի առաջիկայում հայաստանյան օլիգարխներին պատկանող օբյեկտներում ստուգումներ են իրականացվելու, որոնք ավարտվելու են խոշոր տուգանքներով ինչպես դա եղավ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝Բուռնաշի դեպքում: Հիշեցնենք, որ դեռևս մարտին ՀՀ ֆինանսների նախարարությունը ստուգեց Ա. Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառի գործունեությունը և 60 մլն դրամի չափով տուգանեց»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս