Ի՞նչն է Անդրեին կրկին տարել ԱՄՆ
Երգիչ Անդրեն վերջերս կրկին մեկնել է ԱՄՆ, որտեղ օրերս մասնակցել է «Forbidden Saints» երաժշտական խմբի համերգին, իսկ լուսանկարները տրամադրել BlogNews.am-ին:
Համաշխարհային աստղերի հետ համագործակցած հայտնի խմբի համերգին Անդրեն կատարել է Ղարաբաղի և Կոմիտասի «Հորովելների» միքսը: «Ես պատիվ ունեի այդ համերգին ներկայացնել Հայաստանը: Երգեցի նաև չիլիացի կոմպոզիտոր Օվիդեո Ֆերրարի կողմից հատուկ ինձ համար գրված «Intimidates» երգը, քանի որ դահլիճում ոչ միայն հայեր էին, այլև տարբեր ազգերի ներկայացուցիչներ»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց երգիչը:
Երգիչն այժմ ԱՄՆ-ում է, որտեղից կմեկնի Եվրոպա: Եվրոպական շրջագայության մասին, սակայն, Անդրեն առայժմ մանրամասներ չհայտնեց:
Անդրեն նաև նոր երգ ունի, որի հիման վրա առաջիկայում տեսահոլովակ կնկարահանի: Նա ծրագրում է տեսահոլովակը նկարահանել ամռանը և աշնան սկզբին հանձնել հանդիսատեսի դատին:
Ամալյա Հովհաննիսյան