Բաժիններ՝

Ես միայնակ եմ ու վերջ. Արսեն Լևոնյան. armlur.am

Վերջին շրջանում դերասան Արսեն Լեւոնյանի անձը ամենաքննարկվողներից է սոցցանցերում: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Արսենն իր սիրելիի հետ լուսանկար հրապարակեց «Ֆեյսբուք»-ում:

Դրանից հետո կայքերը գրեցին, թե դերասանը գաղտնի ամուսնացել է, ապրում է քաղաքացիական ամուսնությամբ, սակայն այդ լուրերը շուտով հերքվեցին: «Ժողովուրդ»-ը Արսեն Լեւոնյանի հետ զրուցել է նրա անձնական կյանքին վերաբերող որոշ հարցերի մասին, հետաքրքրվել է նաեւ ստեղծագործական կյանքին առնչվող թեմաներով:

-Արսե՛ն, օրերս «Ֆեյսբուք» սոցցանցի Ձեր էջում տեղադրել էիք մի լուսանկար, որում Նոնա անունով մի աղջկա հետ էիք: Լուսանկարը վերնագրել էիք «Իմ հրաշք»: Այն մեծ տարածում գտավ սոցցանցերում եւ կայքերում: Հետաքրքիր է` Դուք եւ Ձեր սիրելին արդեն պատրաստվո՞ւմ եք օրինականացնել Ձեր հարաբերությունները, թե՞ դեռ ոչ:

-Ընդհանրապես թեմա չկա:

-Ի՞նչ առումով:

-Այն առումով, որ ես միայնակ եմ, եւ վերջ:

-Արդե՞ն: Բայց ողջ համացանցը ողողված է Ձեր եւ Ձեր սիրելիի մասին լուրերով:

-Գիտեք ինչ` մարդու անձնականը քննարկելը շատ սխալ ու վատ բան է:

-Բայց Դուք հանրային դեմք եք եւ հետաքրքրում եք մարդկանց:

-Դա կապ չունի. ես հասարակ տղա եմ ու իմ անձնականը պահում եմ, որովհետեւ այն իմն է:

-Լավ, այսինքն՝ Դուք հերքո՞ւմ եք, որ ընտրյալ ունեք:

-Հերքելու հարցը չի, ես չեմ ուզում խոսել այդ թեմայից ընդհանրապես:

-Այդ դեպքում ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր անձնական կյանքի մասին տարածվող լուրերին: Ավելի լա՞վ չէ՝ Դուք հանդես գաք որեւէ հայտարարությամբ, որպեսզի խոսակցությունները ճիշտ ուղով ընթանան:

-Եթե հայտարարելու լինեմ, կհայտարարեմ: Ես դրան վերաբերում եմ նորմալ. փաստորեն, ես այդքան կամ, որ իմ մասին լուրեր են պտտվում: Դա համարում եմ միայն ուրախալի փաստ:

–Լավ, անդրադառնանք ստեղծագործական բնույթի հարցերին. ինչո՞ւ վերջին շրջանում շատ չեք երեւում էկրաններին:

-Հրավերներ շատ կան, ուղղակի ես հանգստանում եմ, ուզում եմ նորմալ կենսակերպով ապրել: Բացի այդ` որքան էլ հանդիսատեսի կողմից սիրված լինես, պետք է քեզ կարոտել տաս…

-Իսկ երբեւէ մտածե՞լ եք Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն վերադառնալու մասին:

-Այնտեղ վերադառնալու միտք չունեմ, բայց որ թատրոնը շատ կարոտում եմ ու դրանով ապրում եմ, միանշանակ:

-Չե՞ք կարող, թե՞ չեք ուզում վերադառնալ:

-Դա անձնական հարց է. թատրոնն էլ է ինձ համար սրբություն:

-Արսե՛ն, երբեմն Ձեզ նմանեցնում են Ձեր եղբորը` դերասան Խորեն Լեւոնյանին: Այդ հանգամանքը Ձեզ ուրախացնո՞ւմ է, թե՞ արդեն նաեւ նյարդայնացնում է:

-Միմիայն ուրախ եմ, որ ինձ համեմատում են իմ եղբոր հետ, որովհետեւ եղբայրը եղբորը չի կարող նման չլինել, նախ` որովհետեւ նույն մորից եւ հորից են, երկրորդ` դրանից գեղեցիկ բան չկա, եւ հետո` արվեստը չի կարելի կապել նմանության հետ. դա պարապ-սարապ մարդկանց գործն է, ես միշտ նյարդայնացել եմ նման մարդկանցից:

-Բանն այն է, որ նմանեցնում են ոչ թե արտաքինը, այլ խաղը:

– Ես էլ ասում եմ` եղբայրը եղբորը ո՞նց կարող է նման չլինել:

 

Հարցազրույց ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս