Ճաղավանդակներ Ավետիսյանների պատուհաններին
Tsayg.am-ը գրում է. Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների տունը հավանաբար վաղվանից չի հսկվի ոստիկանության կողմից: Այս մասին ասել է Ավետիսյանների իրավահաջորդ Ռիտա Պետրոսյանը: Ոճրագործությունից անցել է գրեթե 4 ամիս: Հարուցված քրեական գործն, ըստ Ավետիսյանների հարազատների և իրավահաջորդների, տեղից չի շարժվում: Գործում նոր փաստաբանների ներգրավումն, ըստ իրավահաջորդ Ռիտա Պետրոսյանի, ոչինչ չի տվել: Տեղեկատվական մեծ բաց և անորոշություն է առկա: