Անդրանիկ Մանուկյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի (Սերվիսի Անդո) դրամական միջոցները, ըստ նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրի, 2014 թվականի վերջին կազմել են 345 մլն դրամ, 3 մլն 500 հազար դոլար և 380 հազար եվրո:

Դեսպան Մանուկյանը նախորդ տարվա ընթացքում 3 մլն 500 հազար դոլար միայն վարկ է մարել: Սակայն նա նախորդ տարվա ընթացքում ստացել է ընդամենը 35 հազար 86 դոլար, աշխատավարձ: Պարզվում է, որ Մանուկյանը նաև փոխառություն՝ պարտքով տված գումար է ունեցել, որից ստացած տոկոսը կազմել է 118 հազար 480 դոլար:

Անդրանիկ Մանուկյանի կինն էլ պատկառելի ունեցվածքի տեր է. Անահիտ Մանուկյանն իր հաշվին նախորդ տարվա վերջի դրությամբ ուներ 12 մլն ՀՀ դրամ և 102 հազար ԱՄՆ դոլար»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս