«Եթե այդպես չլիներ, ես Կառավարությանը լուրջ չէի վերաբերվի. Կարեն Կարապետյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ «Եկամտային հարկի» եւ «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («խոպանչիների օրենք») թյուր ընկալման առիթ դարձավ:

Պատգամավորը վստահ է, որ այս օրենքի շնորհիվ Հայաստանն ու ՀՀ քաղաքացին են շահելու. «Կառավարությունը այս մեծ շուկայից օգտվում է եւ որոշակի արտոնյալ բազա է ստեղծում: Այն մարդը, որ ուզում է աշխատուժ արտահանի, ինքը կորոշի՝ այստե՞ղ ձեւակերպել իր աշխատողներին՝ որպես աշխատող եւ ավելի քիչ հարկ վճարել, թե՞ այլ երկրում, բայց ավելի բարձր հարկերով: Կարծում եմ՝ պետք է շահագրգռված լինենք, որ այդպիսի կազմակերպություններ հնարավորինս շատ գրանցվեն մեր երկրում, ու պատկերավոր ասած` ձուն մեր երկրում ածեն»: Դիտարկմանը, թե ՀՀ Կառավարությունը միայն մտածում է բյուջե «լցնելու» մասին, նույնիսկ արտագաղթի գնով, ՀՀԿ-ականը այսպես պատասխանեց. «Եթե այդպես չլիներ, ես Կառավարությանը լուրջ չէի վերաբերվի»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս