Հովիկ Աբրահամյանը բարկացել է. «Եթե իմացա՝ կոռուպցիոն խաղեր եք տալիս՝ կդատվեք». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանը նախորդ շաբաթ լարված խորհրդակցություն է անցկացրել ԾԻԳ-երի ղեկավարների հետ: Մեր տեղեկություններով, Աբրահամյանը խիստ է խոսել, ասել է՝ եթե իմանա, որ կոռուպցիոն խաղեր են տալիս, կդատվեն:

ԾԻԳ-երի ղեկավարները խորհրդակցությունից հեռացել են նեղսրտած: Ասում են, թե վարչապետի բարկության պատճառը մինչ այդ իրեն հասած լուրերն են եղել՝ մի քանի մրցույթների վերաբերյալ, որոնցով որոշ մանր ու միջին չինովնիկներ «ատկատներ» են արել, ինչից իրեն բան չի հասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս