Գարեջրի շշով հարված և դանակահարություն Նոր Արեշում
Մայիսի 2-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ զանգահարել է մի կին և հայտնել, որ Նոր Արեշի փողոցում դանակահարություն է կատարվել:
Նույն օրը, կեսգիշերին մոտ, հիվանդանոցից հաղորդումներ են ստացվել, որ «ձախ ազդրի շրջանի ծակած-կտրած վերքեր, սուր արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1991 թ. ծնված Արթուր Պ.-ն, «աջ հետույքային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ` 1960 թ. ծնված Գուրգեն Մ.-ն և «գլխի աջ ճակատային շրջանի սալջարդ պատռած վերք, ծնկան հոդերի շրջանների քերծված վերքեր» ախտորոշմամբ` 1952 թ. ծնված Համլետ Պ.-ն:
Մայիսի 3-ին, ժամը 00.15-ին, Համլետ Պ.-ն հաղորդում է տվել, որ մայիսի 2-ին, ժամը 22.20-ին, հիշյալ փողոցում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը գարեջրի շշով հարվածել է իր գլխին` պատճառելով վնասվածք, և նույն վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել իր որդուն`
Արթուր Պ.-ին ու հարևանին` Գուրգեն Մ.-ին:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 2-ին, ժամը 22.20-ին, Նոր Արեշի 11-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ, 1986 թ. ծնված Հովսեփ Բ.-ն շշով հարվածել է Համլետ Պ.-ի գլխին, ապա ձեռքին եղած ծալովի դանակով հարվածել է Արթուր Պ.-ին և Գուրգեն Մ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Մայիսի 5-ին, ժամը 19.00-ին, Հովսեփ Բ.-ն ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն