«Վերջին դասը»` դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել պահվածքով
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանձնարարական է ուղարկել ՀՀ ԿԳՆ ենթակայության տակ գտնվող դպրոցներին, որում, մասնավորապես, նշվում է. «Մայիսի 22-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը սովորողների համար իրական տոն դարձնելու համար պետք է ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները, բացառել պարտադրված դրամահավաքը, միջոցառումներն անցկացնել դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել պահվածքով»: Համապատասխան գրություններով նախարարը դիմել է նաև այն պատկան մարմիններին, որոնց ենթակայության տակ գործում են հանրակրթական ուսումնական հաստատություններ: