9-ամյա տղային վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն
Մայիսի 5-ին, ժամը 13.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդի Չարենցի փողոցի թիվ 77 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն