Բաժիններ՝

«Արտասահմանից բարերարները կօգնեն մեզի պես անապահովներին, իսկ ստեղ մեր գլխին լույս կանջատե»

Asparez.am-ըգրում է. Գյումրիում անապահով, բազմանդամ ընտանիքները պարտքերի պատճառով զրկվել են էլեկտրաէներգիայից:

Կարինե Պետրոսյանն ու Ժենյա Գրիգորյանն ապրում են Գյումրու Անտառավան թաղամասի 227 տնակային ավանում: Ընտանիքների տնակները կողք կողքի են, երկու ընտանիքում ապրում է 8 դպրոցահասակ երեխա: Ընտանիքները գոյատեւում են միայն պետության տրամադրած ընտանեկան նպաստով, իրենց խոսքերով` այլ եկամտի աղբյուր չունեն, գործազուրկ են, աշխատանք չեն կարող գտնել:

Ժ.Գրիգորյանի ամուսինն առողջական խնդիրներ ունի, հաճախ են դիմում շտապբուժօգնությանը, դեղորայքի գնման համար ընտանիքը ստիպված է պարտքեր անել: Երկու ընտանիքն էլ խիստ անհրաժեշտ սննդամթերքը գնում են ապառիկով, պարտքերը փակում են ընտանեկան նպաստ ստանալուն պես:

Պարտքերի պատճառով Ժենյայի ընտանիքը հունվարին զրկվել է էլեկտրաէներգիայից, օգնության ձեռք է մեկնել հարեւանը` Կարինեն: 2 ընտանիք օգտվել է նույն էլեկտրասնուցումից, սակայն արդեն 10 օր է` 2 ընտանիքի տնկներում էլ լույս չկա: Նրանց ընդհանուր պարտքը կազմում է մոտ 135 000 դրամ: Նրանց խոսքերով` էլցանցից պազաբանել են, որ հոսանքի միացում կլինի միայն այն ժամանակ, երբ պարտքն իրենք ամբողջությամբ մարեն:

«Էլցանցում ասացինք` պարտքերի մարման ժամանակացույց կազմեք, մեր լույսն էլ հիմա միացրեք, պարտքերը քիչ-քիչ կմուծենք-պատմում են հարեւաններն ու ավելացնում,- չհամաձայնվեցին, ասին`«մենք ի՞նչ գիտենք` դուք մուծո՞ղ եք»: Բացատրինք, որ նպաստին կուտանք, բայց էդպես էլ չհամաձայնվան»:

«Իմ ամուսինը ողնաշարով, սրտի նեւրոզով հիվանդ, դեղերով ապրող մարդ է, ես էդ նպաստով` 47 000 դրամով իրան դե՞ղ առնիմ, 4 էրեխուն հացի գումա՞ր տամ, թե՞ դպրոցական էրեխեքին գրենական պիտույք, շոր ու կոշիկ»,-ասում է Ժենյա Գրիգորյանը: Այս ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում. Ժենյայի խոսքով` օրեր առաջ իր 6-ամյա երեխային քնած ժամանակ այնպես է կծել առնետը, որ երեխան սարսափել է արթնանալիս` տեսնելով մատների արյունը:

«Հլը թող գան ըդեղ` տնակիս մեջ 2 ժամ ապրին` նայեմ հնարավո՞ր է: Արտասահմանից բարերարները կօգնեն մեզի պես անապահովներին, իսկ ստեղ մեր գլխին լույս կանջատեն»,-պաշտոնյաներին այսպես է դիմում երեխայի մայրը:

«Ամեն ամիս 12 000-13 000 դրամ լույսի գումար եմ մուծել: Չի եղել ամիս, որ 5000 դրամի չափով վառեմ, բայց միացել էի հարեւանիս` Ժենյայի լույսին, 2-ով յոլա կերթայինք ու 2 ընտանիքով ամեն ամիս կվառեինք 10 000 դրամի էներգիա: Ժենյայենց լույսը շուտ էին անջատել, ես էլ հարեւանն եմ, ասի` արի միացիր իմ լույսից, երկուսով վառենք»-ասում է Կարինեն, ով ամուսնու հետ սպասում է դաշտերում աշխատանքի մեկնարկին:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս