Դանակահարություն Գյումրիում
Tsayg.am-ը գրում է. Մայիսի 5-ին ժամը 20:30-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել 1962 թվականին ծնված, Թումանյան 65 շենք, ½ բնակարանի բնակիչ Սամվել Թարխանյանին: Վերջինս մոտ առկա է կրծքավանդակի աջ մասի թափանցող վերք, որոշակի վերքեր կան նաև դեմքին:
Այժմ վիճակը միջին ծանրության է: