Մանկապարտեզի տնօրենի աշխատասենյակից գողացել են կոնյակ և քաղցրավենիք. «Փաստինֆո»
Դավթաշեն թաղամասում գտնվող թիվ 59 մսուր-մանկապարտեզի տնօրեն Ա.Գևորգյանի սենյակից գողություն է կատարվել:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ մանկապարտեզի մուտքի և տնօրենի աշխատասենյակի դռները բացել են, որից հետո ներխուժելով տնօրենի աշխատասենյակ ու գողացել են մոնիտոր, տպիչ սարք, 4 կոնյակ և 7 տուփ քաղցրավենիք: