Խոշոր վթար Բաղրամյան պողոտայում՝ նախագահականի դիմաց. կան վիրավորներ
Մայիսի 5-ին, ժամը 00.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 26 շենքի մոտակայքում տեղի ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Ռենջ Ռովեր» մակնիշի 88 OL 800 պ/հ և «Գոնով» մակնիշի 408ՈՍ02 պ/հ ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Ռենջ Ռովեր»-ի վարորդ Պ. Յ.-ն (ծնվ. 1991թ.), ուղևոր Ա. Ղ.-ն (ծնվ. 1991թ.) և Գ. Հ.-ն (ծնվ. 1986թ.) տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, Ա. Գ.-ն (ծնվ. 1971թ.)՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն