Բաժիններ՝

Կոտայքի բնակիչը խոշտանգել է մորը՝ պատճառելով ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանք

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ տղամարդը մեղավոր է ճանաչվել մորը խոշտանգելու մեջ:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, բնակվելով իրենից կախվածության մեջ գտնվող հաշմանդամ մոր հետ և հանդիսանալով նրա միակ խնամողը, իրենց բնակարանում, ալկոհոլ օգտագործած վիճակում պարբերաբար վիճաբանել է նրա հետ, որի ժամանակ դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան` պատճառելով ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանք:

Ըստ մեղադրանքի՝ ալկոհոլ օգտագործած վիճակում տղամարդը ցանկացել է հյուրասենյակում գտնվող` մի կերպ հենակի միջոցով քայլող մորը տանել ննջասենյակ, սակայն վերջինս տեսնելով, որ որդին ի վիճակի չէ իրեն օգնելու, հրաժարվել է գնալ և բռնվել է սեղանից, որի պատճառով տղամարդը զայրացել է մոր վրա` վիճաբանել նրա հետ և բազմաթիվ հարվածներ հասցրել իրենից կախվածության մեջ գտնվող, անօգնական մոր դեմքին` դիտավորյալ կերպով նրան պատճառելով ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանք:
Այնուհետև բնակարանում, իր կողմից ալկոհոլ օգտագործելու համար մոր հանդիմանանքի պատճառով՝ կրկին վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում դիտավորյալ կերպով, ուժեղ ցավ պատճառելու համար բազմաթիվ հարվածներ է հասցրել իրենից կախվածության մեջ գտնվող, անօգնական մոր դեմքին և ձեռքերին:

Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում:

Դատարանը  որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:

Հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները` դատարանը հաստատված է համարել, որ ամբաստանյալը, բնակվելով իրենից կախվածության մեջ գտնվող հաշմանդամ մոր հետ և հանդիսանալով նրա միակ խնամողը, իրենց բնակարանում, ալկոհոլ օգտագործած վիճակում պարբերաբար վիճաբանել է նրա հետ, որի ժամանակ դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան` պատճառելով ուժող ցավ, մարմնական և հոգեկան տառապանք:

Որպես ամբաստանյալի անձը բնութագրող տվյալներ` դատարանը հաշվի է առել նրա կողմից կատարված հանցանքի համար զղջալը, իր նկատմամբ մեղմ վարվելու խնդրանքը, ինչպես նաև՝ ըստ բնակության վայրի դրական բնութագրվելը: Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ` դատարանը հաշվի է առել նրա՝ նախկինում դատապարտված չլինելն, ու վերջինիս խնամքի տակ գտնվող հաշմանդամ մոր առկայությունը, իսկ ծանրացնող հանգամանք՝ հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս