1756 ընտանիք ապրում է անորոշ կարգավիճակում
Tsayg.am-ը գրում է. Գյումրիում անորոշություն է: Խնդիրն առկա է Մուշ 2/2 թաղամասում: Այստեղ 2012 թվականից բնակարաններ ստացած, իրենց տնակներից հրաժարված և քարաշեն կառույց տեղափոխված բնակիչները մինչ օրս այդ բնակարանների սեփականատերերը չեն: Պետության կողմից սեփականաշնորհման գործընթացը փակուղում է: Պատճառները չեն հստակեցվում: Պատասխանատուները միայն նշում են, որ խնդիրներ կան կապված «Գլենդել հիլզ» ընկերության հետ: