Ինչու էին բերման ենթարկվել վրացի «օրենքով գողն» ու քրեական հեղինակությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Երեւանի Աբովյան փողոցից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ «օրենքով գող», 35-ամյա Լուկա Ալանիձեն եւ քրեական հեղինակություն, 31-ամյա Լաշա Աբզիանիձեն:
Այս անձանց բերման ենթարկելու փաստը Վրաստանում տարակուսանքի տեղիք է տվել, քանի որ նրանք որեւէ քրեական գործի շրջանակներում չեն հետախուզվում, եւ իրավական տեսանկյունից նրանց բերման ենթարկելու առիթ պետք է որ չլիներ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հայ իրավապահները Լուկա Ալանիձեին եւ Լաշա Աբզիանիձեին բերման են ենթարկել, որպեսզի հասկանան նրանց` Հայաստան այցելելու նպատակը: Նրանց կարճ ժամանակ անց, մի քանի հարցեր տալուց հետո, ազատ են արձակել»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։