ՊՍԺ-ի հաղթանակից հետո Փարիզում մասշտաբային անկարգություններ են սկսվել
Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ի հաղթանակից հետո Փարիզում մասշտաբային անկարգություններ են սկսվել, որի հետևանքով կան ավելի քան 400 ձերբակալվածներ։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Լորան Նունյեսին։
Նախարարի խոսքով՝ Փարիզի ագլոմերացիայում ձերբակալվել է 283 մարդ։ Անկարգությունների ընթացքում տուժել է ոստիկանության 7 աշխատակից։
Հիշեցնենք` Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած եզրափակիչ խաղում փարիզեցիները հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին Լոնդոնի «Արսենալին»: Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Լրացուցիչ ժամանակում թիմերը գոլեր չխփեցին։
11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստները՝ 4: 3: Մեկ տարի առաջ «Պարի Սեն Ժերմենը» եզրափակչում 5:0 հաշվով ջախջախեց Միլանի «Ինտերին»:



