Թուրքը անտառը կտրումա, չենք կարում ասել՝ մի կտրի, երջանիկ խաղաղությունը որն է. քաղաքացին՝ Սիփան Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր  Սիփան Փաշինյանը, փաստորեն, կրկին Հայաստանում է: Պատգամավորական մանդատը կորցնելուց հետո, ըստ տեղեկությունների, վերջինս Ուկրաինայում բիզնեսով էր զբաղվում:

Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ 2022 թ. սեպտեմբերի 13-ին ուկրաինական Չերկասի քաղաքում գրանցվել է Նարեկ Ղազարյանի և Սիփան Փաշինյանի «ՉերՎուդ» ՍՊԸ-ն («CherWood»): Սեփականատերերը կիսում են ընկերության բաժնեմասերը 50-50 հարաբերակցությամբ: Ընկերության կանոնադրական կապիտալը 25 հազ. ուկրաինական գրիվնա է: Դրա տնօրենը Նարեկ Ղազարյանի հարազատ եղբայրն է՝ Արթուրը: Ընկերությունը զբաղվում էր փայտի բիզնեսով:

Բայց հիմա Սիփան Փաշինյանը վերադարձել է, որ հորեղբոր հորինած խաղաղությունը վաճառի հանրությանը: Բայց այստեղ կարծես թե Փաշինյան ընտանիքի ներկայացուցիչը ձախողվում է:

«Իսկ հիմա կառավարությունն է հայտարարում, որ մենք թուրքի դեմ ոչ մի բան չենք կարա անենք: Ու ընդդիմությունն էլ որ ասում է՝ խի՞ ես Ոսկեպարը, մյուսները տալիս, ասում է՝ բա ոչ մի բան չունենք, ո՞նց չտանք… Հասկացանք: Բա որ ոչ մի բան չունենք, ինչի՞ չեք անում, որ ունենանք… 6 տարի էս ի՞նչ վիճակում ենք: Թուրքը անտառը կտրում ա, չենք կարողանում ասել՝ մի կտրի, հիմա ի՞նչ ես խոսելու, որ քեզ լսեմ…Երջանիկ խաղաղություն, երջանիկ խաղաղությունը ո՞րն է, ես մեռնում եմ, արա՛, գիշեր-ցերեկ, մեռնում եմ, արա՛»,- դիմելով Սիփան Փաշինյանին՝ Տավուշի համայնքներից մեկում ասում էր քաղաքացին՝ սկզբում չճանաչելով նրան, սակայն հասկանալով, որ իշխանության ներկայացուցիչ է:

Կարդացեք նաև

Հարցին՝ ո՞վ ես դու, Սիփան Փաշինյանը պատասխանեց՝ կուսակցությունից եմ՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ կուսակցությունից է: Ուշադիր նայելով, սակայն, քաղաքացին, որ կարծես թե այդ համայնքի նախկին ղեկավարն էր, ճանաչեց Նիկոլ Փաշինյանի եղբորորդուն:

«Հիմա քեզ չեմ լսելու… Գիտե՞ս՝ խի… Որ երկու ամիս հետո եկա նախարարություն, ուզեցի Սիփանին հանդիպեմ, 1-ին հարկում ինձ ասացին՝ արձակուրդում է Սիփանը… Հետո ասացին՝ արի, Սիփանը կանչում է: Ուզում էի Փաշինյանին հարց տալ, ասացիր՝ համարդ գրանցեմ, կզանգեմ, խի՞ չզանգեցիր: Ես քեզ հիմա ի՞նչ լսեմ, սուտասան մարդ ես դու»,- հիշեցրեց քաղաքացին:

Սիփան Փաշինյանը ներողություն խնդրեց, ինչին քաղաքացին պատասխանեց՝ ներողությունը ո՞րն է, երկիրը կորցրել եք, ի՞նչ ներողություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031