ԵԱՏՄ 4 ղեկավարները հայտարարություն են ընդունել Հայաստանի վերաբերյալ
Այսօր Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ԵԱՏՄ երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել Հայաստանի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ռուսական առաջատար լրատվամիջոցները։
Հաղորդվում է նաև, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է փոխանցվել ԵԱՏՄ երկրների չորս առաջնորդների հայտարարությունը։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ըստ Ուշակովի՝ հայտարարությունը հրապարակվելու է։



