Նավթն էժանանում է Մերձավոր Արևելքում դեէսկալացիայի սպասումների ֆոնին

Նավթի գինն ուրբաթ իջնում է՝ Մերձավոր Արևելքում հակամարտության դեէսկալացիայի սպասումների ֆոնին։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի հուլիսյան ֆյուչերսների գնանշումը կազմում է մեկ բարելը 92,56 դոլար, ինչը 1,15 դոլարով (1,23 տոկոս) ցածր է նախորդ աճուրդների փակման ցուցանիշից։ Հինգշաբթի դրանք էժանացել էին 0,58 դոլարով (0,6 տոկոս)՝ հասնելով մեկ բարելը 93,71 դոլարի։

Brent-ի հուլիսյան պայմանագրերի բորսայական շրջանառության ժամկետն ավարտվում է ուրբաթ օրվա սեսիայի փակմամբ։ Ավելի ակտիվ սակարկվող օգոստոսյան ֆյուչերսները նվազում են 0,95 դոլարով (1,02 տոկոս) և վաճառվում են մեկ բարելը 91,75 դոլարով։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում WTI նավթի հուլիսյան ֆյուչերսներն էժանացել են 1,14 դոլարով (1,28 տոկոս)՝ հասնելով մեկ բարելը 87,76 դոլարի։ Նախորդ աճուրդների արդյունքներով դրանց արժեքն աճել էր 0,22 դոլարով (0,3 տոկոս)՝ մինչև մեկ բարելի դիմաց 88,9 դոլար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031