Իրանի նախագահը երախտագիտություն է հայտնել Մալայզիային և Պակիստանին աջակցության համար
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցներ է ունեցել Մալայզիայի և Պակիստանի վարչապետների հետ։ Այս մասին Փեզեշքիանը հայտնել է X-ի գրառման մեջ։
«Մալայզիայի և Պակիստանի վարչապետների հետ իմ զրույցների ժամանակ, որոնցում ես շնորհավորել էի նրանց Կուրբան Բայրամի կապակցությամբ, ընդգծեցի Իրանի հանձնառությունը դիվանագիտությանը, շնորհակալություն հայտնեցի Մալայզիային մարդասիրական դիրքորոշման համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնեցի Պակիստանին՝ [ԱՄՆ-ի հետ] համաձայնության հասնելու նախաձեռնողականության և արդյունավետ ջանքերի համար»,- նշել է նա գրառման մեջ։
Փեզեշքիանը նաև հավելել է, որ Իրանի քաղաքականությունն է ընդլայնել համագործակցությունը մուսուլմանական և հարևան երկրների հետ բոլոր ոլորտներում։
Մեկ այլ գրառման մեջ Փեզեշքիանը նշել է, որ Կուրբան Բայրամի կապակցությամբ հեռախոսազրույցներ է ունեցել Իրաքի, Օմանի, Կատարի, Թուրքիայի, Տաջիկստանի, Եգիպտոսի, Ղրղզստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։

